Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով

Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք, այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում։ Այս մասին լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ««Կան փաստեր, որոնք համառ են։ Մենք, ամեն դեպքում, ՀՀ հետ դաշնակիցներ ենք՝ իրավական, տնտեսական ու անվտանգային առումներով։ Հայաստանում կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ դերը ՀՀ համար։ ՀՀ կառավարության ղեկավարը խորհրդարանում ասաց, որ ՌԴ դերը դժվար է թերագնահատել, և գնահատում ենք այն դրականը, որ եղել է և կա։ ԵԱՏՄ-ում ամենաշատ օգուտները՝ հարաբերական առումով, ստանում է Հայաստանը։ Երկրի տնտեսության 35%-ը իրացվում է ԵԱՏՄ-ում։ Նախորդ տարի ՀՀ-ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 37%–ը ԵԱՏՄ-ն է, 13%-ը՝ ԵՄ-ը, 3%-ը՝ ԱՄՆ-ն։ Գազը՝ 173 դոլար խորանարդ մետրի համար։

Ամերիկան ցանկանում է փակել Մեծամորի ատոմակայանը և փոխարինել փոքր կայաններով․ հուսով եմ՝ Հայաստանում հասկանում են Մեծամորի ԱԷԿ-ի արտադրած էներգիայի կարևորությունը։

Զանգեզուրի ՊՄԿ–ն Հայաստանի գլխավոր հարկատուն է։ Ցավոք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններից հետո անմիջապես ԱՄՆ-ԵՄ–ը խառնվեցին գործընթացին՝ սեփականաշնորհելու արդյունքները: Ցանկանում եմ կրկնել Փաշինյանի խոսքերը, որ իրենք գնահատում են ու արժևորում ՌԴ դերն ու ՌԴ-Հայաստան հարաբերությունները»։

Երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում սահմանել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, հարկ է նշել, որ Հայաստանն ինքը դա չի սահմանել։ Փաշինյանն ինքն է հրաժարվում 1991 թվականի սահմաններից, որոնք նրանք պահանջում են ՀԱՊԿ-ից սահմանել»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել