ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց՝ ասելով, թե երեկվա իրենց փակ քննարկումներից հետո ընդդիմադիրներից մեկն ասել է՝ «դուք շատ վախեցած էիք», և դրա վրա կառուցել է իր ամբողջ հարցազրույցը։
ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան հնչեցված հարցին՝ ասաց․ «Այն բակում, որտեղ ես մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետևից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս, ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, որովհետև հարիր չեմ համարում խորհրդարանին»։
Նա նշեց, որ երբ ինքը խոսում էր, պատասխանում էր ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, որ ինքը մուննաթ է գալիս նրանց վրա, մեղադրական տոնով եմ խոսում, բայց ոչ մի կերպ չի հիշում՝ որևէ մեկը ասած լիներ՝ «էս ինչ վախեցած էք խոսում, պարոն Միրզոյան»։
Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն բանակցություններում, այդ թվում սահմանազատման վերաբերյալ բանակցություններում կարող է առաջնորդվել, հենվել միայն լեգիտիմության հիմքերի վրա, իրենք կարող էին խոսել, պահանջել, հիմնավորել այն, ինչն իրավականորեն ամուր է։
Մանրամասները՝ տեսանյութում։