Լիտվան Ուկրաինային է փոխանցել M-577 զրահափոխադրիչներ

Վիլնյուսը Կիևին է հանձնել M-577 զրահափոխադրիչների խմբաքանակը․ այս մասին հայտնում է ТАСС-ը՝ նշելով, որ բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունից է ստացվել տեղեկությունը։

«Ուկրաինային օգնելը մեր ռազմավարական նպատակն է: Մեր և մեր դաշնակիցների կողմից փոխանցված զենքերն ու տեխնիկան խիստ բավարարում են Ուկրաինայի ռազմական կարիքները», – նշված է պաշտպանության նախարար Լաուրինաս Կասկյունասի ուղերձում:

Նախարարը հիշեցրել է, որ մարտին Լիտվան Կիևին  փոխանցել է 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև հատկացրել է 35 մլն եվրո՝ Չեխիայի նախաձեռնության շրջանակում՝ ուկրաինական բանակին զինամթերք տրամադրելու համար։

Վիլնյուսը մշակել է Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու ծրագիր, ըստ որի՝ 2024-2026 թվականներին այն կկազմի առնվազն 200 միլիոն եվրո։ Հակամարտության սկզբից Լիտվան Ուկրաինային տրամադրել է 605 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել