Տաջիկստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա Թուրքիա մուտք գործել առանց վիզայի․ հայտնում է РИА Новости – ն։
«Որոշում է կայացվել չեղարկել ընդհանուր անձնագրով Թուրքիա մուտք գործող Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը»,- ասվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած փաստաթղթում։
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, «Կրոկուսի» ահաբեկչության կատարման մեջ մեղադրվող երկու անձինք հունվար-մարտ ամիսներին այցելել են Ստամբուլ և ապրել տեղի հյուրանոցներում, սակայն առեղծված է մնում՝ ինչ են արել նրանք մեկնելուց մի քանի օր առաջ։
Ըստ տեղեկությունների՝ Ստամբուլի անվտանգության ուժերը հայտնաբերել են իսլամական պետության երկու ենթադրյալ անդամների․ ձերբակալվածները ահաբեկչություն էին ծրագրում Թուրքիայում։ Կասկածյալները Տաջիկստանի 37-ամյա և Ղրղզստանի 41-ամյա քաղաքացիներն են, որոնք հետագայում արտաքսվել են երկրից։