«Մի կերպ փրկվել ենք»․ պատերազմների մասնակից կինը՝ Արցախի հայաթափման մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Մարգարիտա Սահակյանը պատերազմների մասնակից է։

Iravaban.net-ի՝ «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին է մասնկացել։

«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը երկուսին, ադրբեջանցիները Հադրութում էին։ 13 կնոջ մի կերպ փրկել են։ 2010 թվականից ծառայում եմ։ 2020 թվականին ստիպված դուրս եկանք մեր տնից, գնացինք Ստեփանակերտ»,-ասաց մեր զրուցակիցը։

2020 թվականին նա ստիպված է եղել միայն մի քանի օրով լքել իր հողը։ Նոյեմբերի 10-ից հետո նա վերադարձել է Ստեփանակերտ և շարունակել ծառայությունը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական կողմը սկսեց հերթական ագրեսիան Արցախի դեմ, տիկին Մարգարիտան նորից մասնակցել է մարտական գործողություններին։

Հիշելով Արցախի ապօրինի շրջափակման շուրջ ինը ամիսները՝ մեր զրուցակիցը չի կարողանում զսպել արցունքները։

«Ինձ համար շատ դժվար է եղել այդ օրերը, չեմ էլ ուզում հիշել։ Ցավալի է։ Արդեն երկրորդ անգամ է հետդարձի ճանապարհ չկա, տուն տանող ճանապարհ չկա»,-ասաց Մարգարիտա Սահակյանը։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել