Այրվել է վագոն-տնակ

Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտամետ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է տնակ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (մոտ 36 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ մարտի 29-ին, ժամը 01:26-ին: Այրվել է վագոն-տնակը՝ կենցաղային իրերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել