«Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ, որոնք «անջատում են վախը»։ Բացի այդ, հարձակումից առաջ նրանք մի քանի անգամ այցելել են շենք, մասնավորապես՝ մարտի 7-ին, 10-ին և 14-ին։ Այս մասին գրում է Baza-ն։
4 մեղադրյալներից արյուն են վերցրել հետազոտության համար։ Թեստերում հայտնաբերվել են հոգեմետ նյութ, որը փոխում է իրականության ընկալումը։ Baza-ի աղբյուրը չի նշել նյութի անվանումը։
Հայտնի է դարձել նաև, որ ահաբեկիչները եկել են «Կրոկուս» նախապես պլանավորելու ահաբեկչությունը։