ՌԴ-ում ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Wildberries-ի պահեստում

Ռոսգվարդիան և ոստիկանությունը ստուգումներ են անցկացնում Wildberries-ի՝ մերձմոսկովյան Էլեկտրոստալում գտնվող պահեստում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Իրավապահները պահեստի աշխատակիցների շրջանում փնտրում են անօրինական ներգաղթյալների: Wildberries-ի պահեստի առնվազն 5000 աշխատակից հայտնվել է ոստիկանության հսկողության տակ:

Նրանց մի մասին թողել են պահեստում, մի մասին հանել են դուրս, որտեղ ստուգում են աշխատանքային արտոնագրերը, կացության թույլտվությունները, զինվորական նույնականացման քարտերը։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել