«Տարօրինակ լռություն եղավ, հասկացանք՝ ամեն ինչ անդարձ կորած է»․ Տաթև Սողոմոնյանը՝ Արցախի հայաթափման մասին

Տաթև Սողոմոնյանը բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքից։ Այս մասին նա պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։

Տաթևն ասաց, որ նույնիսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո դուրս չի եկել Արցախից, չի լքել իր տունը․ «Երբևէ չեմ մտածել, որ կարող է երկար ժամանակով դուրս գամ իմ հայրենիքից։ Մինչև վերջին պահն այդպես եմ մտածել։ Ստեփանակերտից դուրս եմ եկել սեպտեմբերի 30-ին։ 10 օր մնացինք՝ հույս ունենալով, որ կարող է ինչ-որ բան փոխվի։ Մտածում էինք նաև, որ գնացողները հետ կգան, այդպես սպասում էինք՝ հավատացած, որ կարող է մնանք, գոնե ինչ-որ ժամանակ, ինչ-որ պայմաններով»,-նշեց նա։

Ապօրինի շրջափակման պայմաններում ապրած մեր զրուցակիցն պատմում է, որ չէին հավատում, որ շրջափակումը երկար կտևի․ «Կամաց-կամաց արդեն մենք էլ զգացինք թե՛ սննդի սղությունը, թե՛ հիգիենայի պարագաների։ Արդեն վերջին ամիսներին գրեթե ոչինչ չկար։ Սեպտեմբերի առաջին օրերին արդեն հացի խնդիր էլ կար։ Բայց մենք իրար օգնելով, նույնիսկ ուրախությամբ, մեզ թվում էր, թե մարտիրոսություն է, որ պետք է ապրենք և վերջում լավ կլինի ամեն ինչ։ Հավատում էինք մի լավ բանի»,-ասաց տիկին Տաթևը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր արցախցի կասի, որ ավելի լավ է շրջափակման մեջ ապրի, քան հողից, հայրենիքից հեռու․ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին աշխատանքից դուրս եկա, որ գնամ երեխայիս հետևից։ Քաղաքի կենտրոնական մասում պայթյուն լսեցի։ Հետ նայեցի ու տեսա, որ շտաբի հետևում ծուխ է։ Արդեն զգացի, որ լուրջ է վիճակը և շատ արագ մտա կողքի շենքի նկուղը»։

————————

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել