ԱԱԾ հատուկջոկատայինները վնասազերծել են Նորքի ոստիկանության շենք ներխուժած զինված քաղաքացուն։ Ոստիկանությունը հայտնեցին, որ գործողությունն ավարտվել է։
«Զինված անձանցից 2-ը բեկորային վնասվածք է ստացել իրենց իսկ գործադրած նռնակի հետևանքով։ Մեկին վնասազերծեցին և տեղափոխեցին բաժին, իրականացվում են քննչական գործողություններ»,-նշել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 17:00-ի սահմաններում երեք զինված տղամարդիկ Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժման փորձ են կատարել, նռնակ է կիրառվել, նրանցից երկուսը վիրավորվել են: Ոստիկանության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։
Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ու քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը բանակցություններ էին վարում նռնակով զինված տղամարդու հետ։
Սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե զինված հարձակում գործողները «Մարտական եղբայրության» անդամներն են, պահանջում են ազատ արձակել իրենց թիմակիցներին՝ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը չմեկնաբանեց։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ՝ «Մարտական եղբայրության» բերման ենթարկված բոլոր անդամներն ազատ են արձակվել։