«Հայաստանը ԵՄ դիտորդներին հրավիրում է՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը». Պեսկով

«Հայաստանը Եվրամիության դիտորդական առաքելությանը հրավիրում է միակողմանի՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը։ Դա կարող է կասկածի տակ դնել դրա արդյունավետությունը»,-այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հարց է, թե որն է դիտարկման առարկան, և արդյոք այդ առաքելությունը ճանաչվում է ադրբեջանական կողմի կողմից», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կասկածում է, որ «այնտեղ ըմբռնումով կընդունվի այդ մանդատը»

«Դա Երևանի միակողմանի որոշումն է։ Արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը», – հավելել է Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել