«Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման տվյալները հստակեցման կարիք ունեն». Զախարովա

«Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի դադարեցման մասին տվյալները հստակեցման կարիք ունեն․ ՌԴ կառավարությունն այս պահին զբաղվում է դրանով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա լրացուցիչ հստակեցում է պահանջում, ինչով էլ այժմ զբաղվում է մեր գերատեսչությունը և, ընդհանուր առմամբ, կառավարությունը», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել