Իսպանիայի դատարանը համաձայնել է ֆուտբոլիստ Դանի Ալվեսին կալանքից ազատել 1 մլն եվրո գրավի դիմաց, հայտնում է TASS-ը։
Ըստ աղբյուրի՝ նա պետք է հանձնի և՛ իսպանական, և՛ բրազիլական անձնագրերը, նրան արգելված է լքել Թագավորության տարածքը, և անհրաժեշտության դեպքում կպահանջվի ներկայանալ դատարան։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման՝ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Դատավարությունը սկսվել էր փետրվարի 5-ին Բարսելոնայում և ավարտվել փետրվարի 7-ին։ Դատախազությունը խնդրել էր Ալվեսին դատապարտել 9 տարվա ազատազրկման և վճարել 150 հազար եվրո փոխհատուցում։
Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ ատյանում։