Իլհամ Ալիևը հեռախոսով շնորհավորել է Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը շնորհավորել է Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նախագահական գործունեության մեջ՝ հանուն երկրի զարգացման և բարգավաճման, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ մեր երկրների միջև դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել, մտքեր են փոխանակվել նաև համագործակցության հեռանկարների շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել