Ֆրանսիան պետք է դադարեցնի սպառազինությունների մատակարարումը Կիևին։ Այսպես պատասխանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, թե մտադիր է Օլիմպիական խաղերի ժամանակ Ուկրաինայում զինադադարի կոչով հանդես գալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, նա նշել է, որ հրադադարի կոչով Մակրոնը պետք է դիմի մերձավորարևելյան հակամարտության կողմերին: