Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Նա երկու ամսով կալանավորվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը։ Նշվում էր, որ 5 անձ է ձերբակալվել։
Նշենք նաև, որ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Հայկ Մուրադյանը։
