«Ես ազատ եմ աշխատում»․ դատավոր Ջոն Հայրապետյան

Դատավոր Ջոն Հայրապետյանը դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցադրմանը՝ տեղյակ է արդյոք այն մասին, որ դատավորների ներքին նամակագրության պատճառով ազատման դիմումներ են գրում, պատասխանեց՝ «բամբասանքների մակարդակով, ոչ մի օֆիցիալ բան»։

Խոսելով համակարգի վրա գործադրվող ենթադրյալ ճնշումների մասին, Հայրապետյանը պատասխանեց․ «Ես ազատ եմ աշխատում ու կարծում եմ՝ երիտասարդ դատավորների մեծ մասը երբեք նման արատավոր երևույթների մեջ չի եղել»։

Նա նշեց, որ կասկածով կվերաբերի այն դատավորի հայտարարությանը, ով 30 տարի է՝ դատավոր է և ասում է՝ նման դեպքերի մասին «գոնե ինքը չի իմացել»․ «Լավագույն ցուցանիշը դատական ակտերը նայելն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել