Հայտարարություն իրավաբան ուսանողների համար

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»
Հասարակական կազմակերպությունը,
Հայաստանի իրավաբանական հիմնադրամը,
«Լիգլ Ըլայընս» իրավաբանական ընկերությունը

 

Իրավաբան ուսանողների համար կազմակերպում են «Փաստաբանություն. Ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 10-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը: գիտաժողովի այս տարվա խորագիրն է. «Իրավաբանական ընկերություններ. Հայաստանի և արտասահմանի փորձը, զարգացման միտումները»:

Գիտաժողովին կարող են մասնակցել հայաստանի հանրապետության բոլոր իրավաբանական բուհ-երի և բուհ-երի իրավաբանական ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողները:

Հայտերն ընդունվում են մինչև 2013թ.-ի նոյեմբերի 22-ը, ժամը 17.00-ը:

Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2013թ.-ի դեկտեմբերի 20-ին:

Ցանկացողները կարող են դիմել կազմակերպիչներին հետևյալ հասցեով` նալբանդյան 7, գրասենյակ 2, հեիա կենտրոնական գրասենյակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99, կամ այցելել www.ayla.am ինտենետային կայքը:

Գիտաժողովի ինֆորմացիոն գործընկերն է iravaban.net-ը:

Գիտաժողովի հաղթողին սպասվում են արժեքավոր նվերներ:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմս և գրանցվեն՝ լրացնելով գրանցման թերթիկը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել