«Որպես պետության գործող ղեկավար, հարկ եմ համարում այսօր դիմել ձեզ»․ Վլադիմիր Պուտինի ուղերձը

Վաղը՝ մարտի 15-ին, մեր հսկայական երկրում կբացվեն ընտրատեղամասերը. կսկսվի Ռուսաստանի նախագահի ընտրության եռօրյա քվեարկությունը։ Այս մասին մարտի 14-ի իր ուղերձում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ նախագահի ընտրությունը կարևոր, չափազանց պատասխանատու իրադարձություն է․ «Ուստի, որպես պետության գործող ղեկավար, հարկ եմ համարում այսօր դիմել ձեզ (ՌԴ քաղաքացիներին-խմբ․)»։

Պուտինը իր հայտարարության մեջ նշել է, որ Ռուսաստանը հիմա դժվար ժամանակաշրջան է ապրում, դժվար մարտահրավերների է հանդիպում գրեթե բոլոր ոլորտներում․ «Եվ որպեսզի շարունակենք արժանապատվորեն պատասխանել դրանց և հաջողությամբ հաղթահարել դժվարությունները, մենք շարունակում ենք լինել միասնական և ինքնավստահ։

Մենք արդեն ապացուցել ենք, որ գիտենք միասին լինել՝ պաշտպանելով Ռուսաստանի ազատությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը, պաշտպանելով մեր արժեքները, ավանդույթները, պատմությունն ու մշակույթը, գործելով խղճի ու ճշմարտության, արդարության ներքո։ Մենք ունենք մեր սեփական տեսակետները, թե ինչպես և ինչպիսի երկիր պետք է կառուցենք, ինչ ծրագրեր պետք է իրականացնենք։ Եվ այսօր չափազանց կարևոր է չշեղվել այս ճանապարհից, հասնել ծրագրվածին, հասնել դրված լայնածավալ նպատակներին»։

Նա նշել է, որ առաջիկա օրերին շատ բան է կախված քաղաքացիներից։ Պուտինը ասել է, թե այսօր ընտրություններին մասնակցելը հայրենասիրական զգացմունքների դրսևորում է։

«Մենք բոլորս՝ Ռուսաստանի բազմազգ ժողովուրդներս, մեկ մեծ ընտանիք ենք։ Մենք անհանգստանում ենք, մտածում մեր հայրենի երկրի մասին։ Ցանկանում ենք, որ նա լինի ուժեղ, ազատ ու բարեկեցիկ, որպեսզի կյանքի մակարդակն ու որակը բարձրանա։ Այդպես էլ կլինի։ Մենք ամեն ինչ կանենք ճիշտ այնպես, ինչպես ցանկանում ենք։

Ուստի խնդրում եմ գալ ընտրությունների և արտահայտել ձեր քաղաքացիական ու հայրենասիրական դիրքորոշումը, քվեարկել ձեր ընտրած թեկնածուի օգտին, հանուն մեր սիրելի Ռուսաստանի հաջող ապագայի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել