Եթե մի մարդ կարող է նման աստղաբաշխական աշխատավարձ ստանալ, ապա ինչո՞ւ են մալուխները շքամուտքերում հրդեհվում. Արփինե Դավոյան

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահը 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347.585.015,00 ՀՀ դրամ աշխատավարձ (հարկերը ներառյալ)։ Սա մի կառույց է, որի սեփականատերերը ամեն օր Հայաստանի մի մարզի ու քաղաքների վերակառուցման ծրագրեր են ներկայացնում և հանդես գալիս որպես նոր մեսիա։Որոնք, իրենց ձևով չգիտեն էլ, թե ինչ պիտի անեն ու ինչ պիտի ասեն, բայց քրտնքամխած ներխուժել են քաղաքական ասպարեզ։ Սիրելի ապաքաղաքական եղբայրներ, խնդրում եմ հաջորդ փոդքաստը նվիրել այս աշխատավարձի ծագմանն ու հիմնավորմանը, քանզի ես, որպես շարքային մի բաժանորդ, ուզում եմ հասկանալ. եթե մի մարդ կարող է նման աստղաբաշխական աշխատավարձ ստանալ, ապա ինչո՞ւ են մալուխները շքամուտքերում հրդեհվում, էլեկտրասյուները քամուց օրորվում, իսկ «ՀԷՑ»-ի արագ արձագանքման մեքենաները հինավուրց ուազիկներ են։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանի ֆեյսբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել