Վարչապետ Փաշինյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության  ներկայացուցիչներին: Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և ջերմությամբ հիշել այս տարվա փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումն ու միջոցառումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և դրա արդյունքում ստեղծված հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող տարբեր հարցերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել