Ռոմանոս Պետրոսյանը հրապարակել է «ՀԷՑ» ՓԲ Ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահի ստացած աշխատավարձը

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահը 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347.585.015,00 (երեք հարյուր քառասունյոթ միլիոն հինգ հարյուր ութսունհինգ հազար տասհինգ) ՀՀ դրամ աշխատավարձ (հարկերը ներառյալ)։ Այս մասին  Իրավաբան․net-ը տեղեկանում է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։

«Ընդ որում, միայն 2024թ. սեպտեմբերին վարձատրվել 73.253.765,00 ՀՀ դրամով, իսկ մարտ, հունիս և դեկտեմբեր ամիսներին վարձատրությունը կազմել է ամսական 70.393.750,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն «իրենց ձևով» ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել