Սերժ Սարգյանը ՎՊ նախագահի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել Իշխանի Զաքարյանի թեկնածությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Իշխանի Զաքարյանի թեկնածությունը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանից:

ՎՊ նախագահի նշանակման հարցը կընդգրկվի նոյեմբերի 11-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

Իրավաբան.net-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին  լրանում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը: Նա ՎՊ նախագահ է նշանակվել 2007թ. նոյեմբերի 5-ին:

Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքի համաձայն` Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից՝ 6 տարի ժամկետով։ Ընդ որում` նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել Վերահսկիչ պալատի նախագահ:

Նշենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող անձը։

 

Լուսանկարը` photolur-ի 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել