Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Լևոն Յազիչյանը նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:

Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետ Անդրանիկ Ազարյանը և Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ոստիկանության կայքից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել