ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ մի շարք հանդիպումներ ու խորհրդակցություններ կանցկացնի, ինչպես նաև կքվեարկի նախագահական ընտրություններում, որոնք կանցկացվեն մարտի 15-17-ը։ Այս մասին հաղորդվում է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարում։
Նշվում է, որ դեռ հստակ հայտնի չէ, թե Պուտինը ինչպես է մասնակցելու քվեարկությանը` հեռավար, թե ընտրատեղամասում։