Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մարտի 3/4-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 4-ը 10:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Այգեկ, Այգեշատ (Արմավիրի շրջ.), Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Նորակերտ, Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել