Երիտասարդը անառակաբարո արարք է կատարել 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ․ գործը դատարանում է

Կ. Ս․-ին մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամաբ անառակաբարո արարք կատարելու համար։

Գործը դատարան է ստացվել փետրվարի 19-ին, այն մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝  նա,  լինելով ՀՀ ՊՆ թիվ N  զորամասի ժամկետային զինծառայող, ինստագրամ սոցիալական ցանցի  միջոցով ծանոթացել է   10.11.2009 թվականին ծնված՝ 14 տարին չլրացած Ա.Ս.-ի հետ, վերջինիս նկատմամբ դիտավորությամբ կատարել է անառակաբարո արարք։

Նա ունեցել է սեքսուալ բնույթի զրույց Ա․Ս․-ի հետ։ Մեղադրյալը  տելեգրամի միջոցով անչափահասի հետ ունեցած սեռական բնույթի զրույցների ժամանակ առաջարկել է վերջինիս ամբողջությամբ մերկանալ, ցուցադրել սեռական օրգանը։  Ա.Ս.-ն  տեսաձայնագրել է իրեն մերկ վիճակում, տեսաձայնագրությունն ուղարկել Կ․Ս․-ին։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախնական դատալսում է նշանակված մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին։

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել