Հուշարձանների ավերումն անթույլատրելի է. Զախարովան՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների վանդալիզմի մասին

Անթույլատրելի է Հայրենական Մեծ պատերազմին, Սովետական Միության զինվորականներին նվիրված հուշարձանների ավերումը՝ անկախ այն փաստից, թե որտեղ, ում կողմից է արվում կամ ինչպիսի մակարդակի վրա են գտնվում մեր հարաբերությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ավերմանը վերաբերող հարցին:

«Մենք ուշադիր հետևում են նմանատիպ դեպքերին: Ադրբեջանցի մեր գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ նման փաստերն անպայման քննարկում ենք»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Բաքուն և Երևանը պետք է հարգեն այն ընդհանուր պատմությունը, որն ունեցել են միասին և որոնց մասին առաջնահերթորեն փաստում են այդ հուշարձանները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել