Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը

Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

1. անձը չունի կենսաթոշակի իրավունք,

2. կենսաթոշակի իրավունք ունեցող անձը,ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

3. ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել