Վրաստանի բուհերում, հավանաբար, բակալավրիատում ուսումը 3 տարի կդառնա: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունից bpn.ge լրատվականին հայտնել են, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Լրացուցիչ մանրամասներ ԿԳԵՆ այս փուլում չի հայտնել, սակայն, հայտնի է՝ նախաձեռնության շուրջ արդեն քննարկումներ են եղել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական բուհերի ռեկտորների հետ։
Ըստ տեղեկության՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում, սպասում են նախարարության որոշմանը։ Նշենք, որ որոշ մասնավոր բուհեր տարբեր ուղղություններով բակալավրիատի 4-ամյա ծրագրի փոխարեն արդեն ունեն 3-ամյա ուսուցում: