«Կարաք հենց էսօր էլ ինձ դատեք». ամբաստանյալ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Տուժող Վիգեն Միլիտոնյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չէր ներկայացել դատական նիստին:

Ամբաստանյալը դատական նիստի ընթացքում նշեց, որ նախկինում  եղել է դատապարտված, բայց թե քանի անգամ չի հիշում. «Յոթ կամ վեց անգամ, լավ չեմ հիշում»:

Պաշտպան Վարդան Մելքոնյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու համար: Նա նշեց, քանի որ գործի նյութերը նոր է ստացել չի հասցրել ծանոթանալ, հետևաբար խնդրեց տրամադրել ողջամիտ ժամկետ՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին հայտնեց, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ գործ  է քննվում ամբաստանյալի մասնակցությամբ, խնդրեց որ մեկ ամիս հետաձգվի այս դատական նիստը մինչև գործի քննությամբ դատական ակտ կկայացվի:

Նշենք նաև, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 17-ին կայացված դատավճռի համաձայն՝ հիշյալ գործով ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալը դեմ չարտահայտվեց մեղադրողի միջնորդությանը:

«Ինձ համար բոլորովին մեկ ա, թե երբ կլինի գործի քննությունը: Կարաք հենց էսօր էլ դատեք»,- ասաց նա:

Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց սույն թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 16:00-ին:

 

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել