Խորհրդարանը հաստատեց զենքի շրջանառության վերաբերյալ ներկայացված նախագծերի փաթեթը

ԱԺ-ն 61 կողմ, 32 ձեռնպահ, 1 դեմ ձայներով հաստատեց նոր փոփոխությունները «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում։

Փաթեթի ընդունման դեպքում կարգելվի անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված աէրոզոլային և այլ սարքերի, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարկուճների շրջանառությունը:

Գործնական քննությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ծառայում կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինծառայություն անցածները կամ դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ՊՆ կազմակերպած վարժական և զինվորական վարժանքներին մասնակցած անձինք, որոնք ունեն կամ ունեցել են զենք կիրառելու իրավունք և ծառայությունը չեն ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր զինծառայության ավարտից հետո չի անցել 5 տարի։

Մինչև 2025թ․ հունիսի 1-ը պարգևատրված զենք ունեցող անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում իրենց սեփականություն հանդիսացող պարգևատրված զենքը մալվելու է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել