Հունվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, բքի պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր- Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: