Սպիտակ տան աշխատակիցներին տարհանել են ցուցարարների պատճառով

Սպիտակ տան աշխատակիցներին պաղեստինամետ ցուցարարների պատճառով այլ վայր են տարհանել։

Այս մասին հայտնում է Fox News-ը։

Ցուցարարները անկարգություններ էին կազմակերպել շենքի մոտ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ ակցիայի մասնակիցները վնասել են ցանկապատն ու ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր նետել։

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հարվածներ են հասցրել հուսիներին։

Թե կոնկրետ ուր են տեղափոխվել Սպիտակ տան աշխատակիցները՝ չի նշվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել