Թուրքիայում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10,8 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Սև ծովի ափին գտնվող Զոնգուլդակ քաղաքից 63 կմ հարավ և Բոլու քաղաքից 18 կմ հյուսիս։