Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 12-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի.

Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ վերջինս այս պաշտոնում նշանակվել էր 2020 թ. նոյեմբերի 8-ին։

Մինչև այդ նա զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը։

1999-2020 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել