Իրանի Ֆերդիս քաղաքում գտնվող կոսմետիկայի գործարանում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։
««Սիմին» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ԱԻՆ ծառայողները հիվանդանոց են տեղափոխել 23 քաղաքացու»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տուժածների մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է։