Ֆրանսիայի վարչապետ է դարձել 34-ամյա Գաբրիել Աթալը:
Որոշումը կայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հունվարի 8-ին պետության ղեկավարը պաշտոնանկ է արել Էլիզաբեթ Բորնին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։
34-ամյա Աթալը մինչ այժմ կրթության նախարարն էր։
Նա Ֆրանսիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն է: