Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հունվարի 8-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄԷ նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը, պաշտոնատար այլ անձինք։