Օդի ջերմաստիճանը կսկսի դարձյալ բարձրանալ. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում հունվարի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում` անձրևի և ձնախառն անձրևի տեսքով,–ասվում է հաղորդագրության մեջ։
Քամին կլինի արևմտյան` 3-7մ/վ արագությամբ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17, 9-ին` 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 7-ից 9-ը, ինչպես նաև հոկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել