ԵԱՏՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են հոբելյանական գագաթնաժողովն անցկացնել Մոսկվայում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ առաջնորդները պայմանավորվել են կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովն անցկացնել 2024 թվականին Մոսկվայում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչպես մեկ անգամ չէ, որ նշել ենք, հաջորդ տարի լրանում է ԵԱՏՄ-ի հիմնարար պայմանագրի կնքման 10-ամյակը, և մենք այժմ նեղ ձևաչափով պայմանավորվել ենք հոբելյանական միջոցառմանը նվիրված գագաթնաժողովը 2024 թվականի մայիսին անցկացնել Մոսկվայում»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ գագաթնաժողովը սերտ և համատեղ աշխատանքի նոր տասնամյակ կբացի ինտեգրացիայի խորացման և ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցության ու կյանքի որակի բարելավման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել