Կալանավորվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի որդին

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին կալանավորվել է:

Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի թղթակցի hետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այսինքն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` թմրամիջոցների մաքսանենգությունը: Նշված հոդվածներից առաջինը  սահմանում է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով, իսկ երկրորդը՝ 2-ից 4 տարի ժամկետով:

Տղայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

Գործը քննվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել