Բաթումում փոթորիկը քանդել է տների տանիքները և վնասել էլեկտրահաղորդման գծերը

Երեկ ուշ երեկոյան ուժեղ փոթորիկ է հարվածել Բաթումիին։ Փոթորիկը վնաս է հասցրել քաղաքի ենթակառուցվածքին, քամին տապալել է բազմամյա ծառեր, վնասվել են մի քանի մեքենաներ։

Ուժեղ քամին պոկել է տների տանիքներ, վնասվել են էլեկտրասյուներ, արտաքին լուսավորության սյուներ, կանգառներ։

Բաթումիի քաղաքապետարանից հայտնել են, որ առավոտից աշխատանքներ են տարվում երեկվա աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել