«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ հայտարարում է «2014թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» միջազգային մրցույթի հայաստանյան մրցափուլի սկիզբը:
Մրցույթը կանցկացվի 2 մրցափուլով՝ ազգային և միջազգային: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը 2014թ.-ի ապրիլի 6-12-ը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք «2014թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին:
Մրցույթի հայաստանյան մրցափուլին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական բուհերի՝ 2-5 ուսանողներից կազմված թիմերը (յուրաքանչյուր բուհից մեկական թիմ):
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել թիմի անդամների և մարզիչի անձնագրերի պատճենները, թիմի անդամների ուսանողական տոմսերի պատճենները, տեղեկանք առ այն, որ թիմի անդամները հանդիսանում են տվյալ բուհի ուսանողներ՝ նշելով ուսման տարին, ինչպես նաև թիմի անդամների և մարզիչի կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե):
Մրցույթին մասնակցության գրանցման վճարը կազմում է 180 ԱՄՆ դոլլար, որը սահմանված է ԻԼՍԱ-ի կողմից և փոխանցվում է ԻԼՍԱ-ի բանկային հաշվեհամարին: Սակայն թիմերին ընձեռնված է հնարավորություն գրանցման վճարը զեղջելու կամ գրանցման վճարից ազատվելու խնդրանքով դիմել ILSA-ի Գործադիր տնօրենին՝ էլ. փոստի՝ [email protected] հասցեով:
Ազգային մրցափուլի ժամանակացույցին համապատասխան՝ մրցույթի մասնակցության համար նյութերի փաթեթը՝ Պաշտոնական կանոններ, Հատուկ Համաձայնագիր, Ժամանակացույց, կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակից, հետևյալ հասցեով՝ Նալբանդյան 7, բն 2, ինչպես նաև հայաստանյան մրցույթի պաշտոնական վեբ կայքից՝ www.jessup.am հասցեով:
Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակից՝ մրցույթի ազգային կառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանից (էլ. փոստ՝ [email protected]), հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 54 01 99, 58 02 99:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2013թ. նոյեմբերի 15-ն է: