Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ

Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատությունից զրկված դատավորների հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները: Այս մասին հայտնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը

Այցի շրջանակներում Պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել