Վահագն Խաչատուրյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային իրողություններն ու զարգացումները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է, որ դեռևս 1990-ականներից արդյունավետ շփումներ է ունեցել խմբի հետ և բարձր է գնահատել Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունն ու բազմաշերտ վերլուծությունները, որոնք կարևոր դեր ունեն քաղաքական որոշումների կայացման գործում:

Կոմֆորտ Էրոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը և մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը մշտապես եղել են խմբի ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել