Կառավարության որոշմամբ դեկտեմբերի 7-ին Կոլյա Միքաելյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնում։
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր՝
1967թ. հուլիսի 25, Սյունիքի մարզ, ք. Մեղրի
Կրթություն՝
1974-1984 թթ. սովորել և ավարտել է Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանի Մեղրու միջնակարգ դպրոցը։
1984-1988 թթ. – Ընդունվել և ավարտել է ՌԴ Կ․ Վորոշիլովի անվան ԽՍՀՄ ՊԱԿ բարձրագույն սահմանապահ ռազմաքաղաքական ուսումնարանը,
մասնագիտությունը՝ ռազմաքաղաքական համազորային, որակավորումը՝ սպա բարձրագույն ռազմաքաղաքական կրթությամբ
Աշխատանքային գործունեություն՝
1988-1991 թթ․ – ԽՍՀՄ ՊԱԿ Անդրկովկասյան 40-րդ սահմանապահ ջոկատի ուղեկալի պետի տեղակալ ռազմաքաղաքական գծով
04․1992-11․1992 – ՀՀ ՊՆ ՍԶ վարչության 1-ին ՍՋ Մեղրիի պարետատան պարետ։
1993թ․-2023թ․ դեկտեմբեր – զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ օպեր լիազորից մինչև մարզային վարչության պետ։
2023թ․ դեկտեմբերի 7-ն նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Դասընթացներ
1995թ․ անցել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացներ
1997թ – անցել է ՀՀ Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացներ (Օպերատիվ կազմի որակավորման բարձրացման դասընթացներ)
Այլ տվյալներ՝
ԱԱԾ պահեստազորի գնդապետ։
Պարգևատրվել է ՀՀ ԱԱԾ և ՊՆ պատվոգրերով, կրծքանշաններով և շքանշաններով։
Անձնական տվյալներ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ: