Լեզվի կոմիտեն շարունակում է մասնակցել աշխարհում վաղուց ընդունված «Տարվա բառ» նախաձեռնությանը։
«Արդեն երրորդ տարին է՝ մեր առաջարկած բառերից հանրային քվեարկությամբ ընտրվում է կա՛մ ավարտվող տարվա հասարակական կյանքում կատարված որևէ իրադարձություն լավագույնս հատկանշող, կա՛մ առավել հաճախ գործածված, կա՛մ բարեհունչ, կա՛մ նորաստեղծ (բառարանային գրանցում ունենալը կարևոր չէ) որևէ բառ, որն էլ արժանանում է «Տարվա բառը» տիտղոսին։
Նախորդ երկու տարիներին առավելագույն ձայն են ստացել «ԱՌԱՋՆԱԳԻԾ» (2021 թ․) և «ԳԻՏԱՐԲՈՒՔ» (2022 թ․) բառերը։
Այս տարի նույնպես ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը»։
Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ։