Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացություն կտրամադրի լիազոր մարմինը

Կառավարության հերթական նիստի օրակարգում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները` նշված գործառույթը վերապահելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին։

«Առաջարկվում է օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 61-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետերում` սահմանելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն, մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության տրամադրման կարգը` գործառույթը վերապահելով Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կընդունվի նոր իրավական ակտ, որով կհաստատվի մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից եզրակացության տրամադրման կարգը, իսկ ներկայում գործող Առողջապահության նախարարի 2022թ. մայիսի 4-ի թիվ 1917-Լ հրամանն ուժը կորցրած կճանաչվի»,-նշվում է հիմնավորման մեջ:

Նախագիծն օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել