Երևան քաղաքում` դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։
Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-24-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
